Թուրքական արգելքի հետևանքով Երևան-Փարիզ-Երևան չվերթը չեղարկվել է
«FlyOne Armenia» ընկերությունը երեկ՝ մայիսի 2-ին, չեղարկել է Երևան-Փարիզ-Երևան չվերթը, քանի որ Թուրքիան փակել է իր օդային տարածքը հայկական ավիաընկերության համար։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «FlyOne Armenia» ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը։
«80 ուղևոր Երևանից չի կարողացել թռչել Փարիզ։ Աշխատանքներ ենք իրականացնում նրանց կրած վնասները փոխհատուցելու ուղղությամբ։ Այսօր նախատեսված չվերթների մասին քիչ ուշ տեղեկություն կտրամադրենք»,-ասաց Անանյանը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի ավիացիոն իշխանություններն առանց նախօրոք տեղեկացնելու ապրիլի 29-ին չեղարկել էր Flyone Armenia ավիաընկերությանը նախօրոք տրամադրված թույլտվությունը Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու համար։ Դրա հետևանքով Փարիզ-Երևան օդանավը հարկադրված վայրէջք էր կատարել Քիշնևի օդանավակայանում։
Նշենք, որ Թուրքիան արգելել է միայն իր օդային տարածքով այլ երկրներ գնալը։ Ուղիղ չվերթները դեպի Թուրքիա արգելված չեն։