Լրահոս

03.05.2023 14:29


«Հույս ունենք՝ բուժված դուրս կգա». «Համմերի» թմրամոլ վարորդի կալանքի ժամկետը երկարաձգվել է երկու ամսով․ «Իրավունք»

«Հույս ունենք՝ բուժված դուրս կգա». «Համմերի» թմրամոլ վարորդի կալանքի ժամկետը երկարաձգվել է երկու ամսով․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Փետրվարի 10-ին Երևանի կենտրոնում «Համմեր» մակնիշի մեքենայով վոյաժներ իրականացրած Արարատի բնակիչ Գեղամ Սահրադյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս երկու ամսով: Նա կալանքը կրում է «Արմավիր» ՔԿՀ-ում, որտեղ շարունակում է ստանալ մեթադոնային բուժում: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում ասաց Գեղամի մայրը` տիկին Արփինեն` պատմելով.

Քննիչը հանել է Գեղամի հետ տեսակցության արգելքը, նրա հետ նաև հեռախոսակապի թույլտվություն ունենք` օրենքով սահմանված:

Գեղամը շարունակում է բուժումը ստանալ ՔԿՀ-ի բուժկետում: Նրան շաբաթը մեկ անգամ այցելում է ավագ որդիս: Հույս ունենք, որ Գեղամը բուժված դուրս կգա»:

Այս խորագրի վերջին նյութերը