«Հրապարակ» թերթը գրում է. «Տարօրինակ լուրեր են մեզ հասնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից: Մեր աղբյուրները պատմում են, որ հոգևոր դասը խիստ մտահոգված է կաթողիկոսի՝ վերջին շրջանում ակնառու դարձած վախերի համար: Իհարկե, կաթողիկոսը երբևէ առանձնակի քաջությամբ չի փայլել, և դրա վառ ապացույցը նրա ողջ գործունեությունն է, սակայն, այնուամենայնիվ, վերջին շրջանում վախերի սրացումը գերազանցել է բոլոր սպասումները:
Մեր աղբյուրներն ասում են, որ Գարեգին Բ-ն ամենուր փնտրում է դավաճաններ և մատնիչներ, սակայն ոչ թե Հայաստանի ինքնիշխանության, Արցախի հայաթափման, այլ բացառապես իր անձի անվտանգության և կաթողիկոսական աթոռը չկորցնելու համատեքստում: Իրազեկ աղբյուրները նշում են, որ Գարեգին Բ-ի վախերն այնքան են մեծացել, որ Մայր Աթոռի առանձին բաժիններում, աշխատանքային սենյակներում, նույնիսկ Մայր Աթոռի տարածքում գործող ռեստորանում, որտեղ հաճախ են ճաշում հոգևոր դասի ներկայացուցիչները, սկսել են համատարած գաղտնալսում իրականացնել:
Հոգևորականները կարծում են, որ այս պաթոլոգիկ վախերի պատճառն իշխանությունների հետ չկարգավորված հարաբերություններն են: Դա է պատճառը, որ կաթողիկոսը փորձում է կոմպրոմատներ ունենալ հանրության շրջանում քիչ թե շատ ճանաչված հոգևորականների վրա՝ անհրաժեշտ պահին նրանց ուզած ձևով «կարգի հրավիրելու» համար: Ամենից հետաքրքիրն այն է, որ հնարավոր է նաև հրապարակվեն տարբեր հոգևորականների առանձին զրույցներ, տեսագրություններ ու վարկաբեկիչ նյութեր, որպեսզի նրանք հիմնովին վարկաբեկվեն»:
Գաղտնալսում են անգամ հոգևորականներին․ «Հրապարակ»