Աշխարհ

03.05.2023 15:13


Բելգրադում 7-րդ դասարանցին դպրոցում կրակ է բացել. կա 9 զոհ (տեսանյութ)

Բելգրադում 7-րդ դասարանցին դպրոցում կրակ է բացել. կա 9 զոհ (տեսանյութ)

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում 14-ամյա յոթերորդ դասարանցին դպրոցում կրակ է բացել, 9 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է news.rs-ը։

Ըստ հրապարակման՝ տղան սպանել է նրանց, ովքեր եղել են ուսումնական հաստատության միջանցքում։ Զոհերի թվում են պահակը և ութ աշակերտ։

Ենթադրվում է, որ դպրոցականը կրակել է հոր ատրճանակից։ Հրատարակության տվյալներով՝ տղան կարող էր լինել թմրանյութի ազդեցության տակ։

Ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին։ Վիրավոր ուսանողներին շտապ տեղափոխել են հիվանդանոց։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը