Թուրքական նախապայմաններն ավելանում են. ո՞վ ու ի՞նչ են Հայաստանը ներկայացնողները
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ըստ էության պատռեց Նիկոլ Փաշինյանի «խաղաղության օրակարգ»-ը: Այսպես, Չավուշօղլուն մասնավորապես հայտարարեց. «Մենք փակել ենք Հայաստանի համար օդային տարածքը՝ երրորդ երկրներ թռիչքների համար: Անհրաժեշտության դեպքում մենք ինքնաթիռներ կթողնենք մեր երկիր, բայց օդանավերին և մասնավոր ինքնաթիռներին թույլ չենք տա թռչել մեր տարածքով, քանի դեռ սադրանքները շարունակվում են։ Եթե նրանք չդադարեցնեն դրանք, մենք այլ միջոցների կգնանք»:
Թուրքիայի համար Հայաստանի՝ որպես պետության ու հայկական պետության գոյությունը, ինքնին, համարվում է սադրանք: Թուրքիայի անփոփոխ նպատակը Հայաստանի ոչնչացումն է և մինչև վերջին հայը կոտորելը, սպանելը, մորթելը, հոշոտելը, ըստ հնարավորության՝ թրքացնելը: Արդեն ավելի քան 100-150 տարի սա բոլոր ժամանակների թուրքական իշխանությունների առանցքային նպատակն է:
Եվ Չավուշօղլուն՝ որպես թուրք և թուրքական բարձրաստիճան պաշտոնյա, առանձնապես մի նոր դրսևորում չի ունեցել՝ անելով հիշյալ հայտարարությունը:
Շատ բնութագրական է, թե «սադրանք» ասելով՝ Թուրքիայի ԱԳ նախարարը ինչ նկատի ունի: Մևլութ Չավուշօղլուն հստակեցրել է, որ սադրանք է համարում Երևանի կենտրոնում (Օղակաձև զբոսայգում) «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողի տեղադրումը: Ըստ որում, այդ հուշակոթողի բացման հետ Փաշինյանն ու նրա իշխանավորներն առանձնապես կապ չունեն, որքան էլ որ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, անձնական շահերից, փիարվելու մղումներից ելնելով մասնակցեց արձանի բացմանը՝ արժանանալով «դավաճան», «հեռացիր» բացականչությունների: Չշեղվենք:
Թուրքիան հայտարարում է, որ «Նեմեսիս»-ի հուշարձանի բացումը համարում է սադրանք ու թշնամական հերթական քայլն է անում՝ առանց զգուշացման Հայաստանի համար փակելով իր օդային տարածքը:
Ավելին, Թուրքիայի նախագահի աշխատակազմը տարածում է Չավուշօղլուին կրկնող հայտարարություն՝ հավելելով, որ ոչ միայն «Նեմեսիսի» արձանը, այլև առհասարակ այն, որ Հայաստանում նշում են Հայոց ցեղասպանության մասին, վիրավորում են իրենց:
Տեսեք, նախկինում, ի դեպ, Թուրքիան որքան էլ գռմռար, նման ցինիզմի չէր հասնում, ավելին՝ օդային սահմանն էլ բաց էր, քանի որ Հայաստանի օդային տարածքն էլ իրենց համար փակ չէր: Հիմա, քիչ չէ, որ ձև են անում, թե օդային տարածքը նոր-նոր են բացել, այլև մատնում են Նիկոլ Փաշինյանին այն առումով, որ վերջինս, ամենայն հավանականությամբ, որոշակի բաներ է խոստացել իր թուրքական կողմին: Ըստ երևույթին, Նիկոլ Փաշինյանը խոստացել է ոչ միայն ուրանալ Հայոց ցեղասպանությունը, այլև առհասարակ ոչնչացնել դրա հետ կապված գրավոր ու պատմամշակութային հիշատակումները: Այսինքն, Փաշինյանը, կարելի է չկասկածել, հանձն է առել կատարել որոշակի թուրքական նախապամաններ, դրա համար էլ այսօր Թուրքիայից անթաքույց մատ են թափ տալիս, դեմոնստրատիվ վիրավորվում են, օդային տարածք են փակում:
Ի՞նչ է անում Հայաստանի անունից ներկայացող իշխանությունը, օրինակ, ԱԺ նախագահի պաշտոնն զբաղեցնող Ալեն Սիմոնյանը: Չեղարկո՞ւմ է Թուրքիա նախատեսված իր այցը, ի պատասխան՝ թուրքական կողմի սադրանքի: Ո՛չ, Ալեն Սիմոնյանը մեծ հավեսով մեկնում է Թուրքիա: Այն Թուրքիա, որին վերջին ավերիչ երկրաշարժից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վազեվազ օգնություն ուղարկեց, փրկարարներ, մի բան էլ՝ դրանով գլուխ էր գովում, ինքնագովազդվում:
Կերա՞ք: Ստացա՞ք թուրքական սրտանց «շնորհակալությունը»: Դե անուշ արեք, ծափ տվեք, արա՛:
Բայց Չավուշօղլուի հայտարարությունը իսկապես գնահատելի է: Նա ոչ միայն վերահաստատեց հայտնի ասույթը, որ թուրքը մնում է՝ թուրք, այլև գործնականում զրոյացրեց Նիկոլ Փաշինյանի արտաքին-քաղաքական «կապիտալը», եթե իհարկե, կարելի է «արտաքին-քաղաքական կապիտալ» անվանել թշնամի Թուրքիայի առաջ սողալու, թշնամի թուրքերի առաջ նվաստանալու, Հայաստանն ու Արցախը թշնամի թուրքերին հանձնելու, թշնամու շահերն սպասարկելու ինքնամոռաց ու անընկալելի դրսևորումները:
Վաղը Թուրքիան սադրանք է համարելու այն, որ Երևանի կենտրոնում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր կա: Կարող եք չկասկածել, որ Նիկոլ Փաշինյանը իր սիրելի թուրքերի հետ եղբայրանալու համար անձամբ կմասնակցի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի քանդմանը: Չէ՞ որ Փաշինյանի համար «թուրք» բառը կոմպլիմենտ է, այլ ոչ՝ վիրավորանք:
Չավուշօղլուի հայտարարությունն իրականում այն մասին էր, որ մինչև Փաշինյանը անձամբ ՀՀ կառավարության շենքի աշտարակի գլխին Թուրքիայի դրոշը չտնկի, ոչ մի «հարաբերությունների կարգավորում» ու ոչ մի «խաղաղության օրակարգ» չի լինելու:
Բայց մեծ խնդիրն այն չէ, որ թշնամի թուրքը նման հայտարարություն է անում: Խնդիրն այն է, որ Հայաստանում իշխանության է մի խմբավորում, որն իր պարագլխի հետ ուղղակիորեն սպասարկում է թշնամիների շահերը ու Հայաստանը տանում վերացման, ոչնչացմման, վերջնական կործանման, ինչի պայմաններում հնարավոր են դառնում թշնամու նման հոխորտանքներն ու դրսևորումները:
Թուրքը մնում է թուրք, հարցն այն է, թե ո՞վ կամ ի՞նչ են Հայաստանի անունից ներկայացողները: Իսկ մեծ հարցն այն է, թե նրանք ինչո՞ւ են դեռ նստած Հայաստանի պետական կառավարման ամենաբարձր աթոռներին:

Արմեն Հակոբյան