Աշխարհ

08.10.2011 10:21


Ադրբեջանը լուրջ մտավախություն ունի, որ հայերի ցեղասպանության փաստը կճանաչվի Եվրախորհրդարանում ու Գերմանիայում

Ադրբեջանը լուրջ մտավախություն ունի, որ հայերի ցեղասպանության փաստը կճանաչվի  Եվրախորհրդարանում ու Գերմանիայում

Ադրբեջանում սկսել են մտավախություն արտահայտել առ այն, որ Գերմանիայի խորհրդարանը, ինչպես նաև Եվրախորհրդարանը կարող են պաշտոնապես ճանաչել հայերի ցեղասպանության փաստը։ Իրենք իրենց հանգստացնելու համար նրանք հարցազրույց են կազմակերպել Գերմանիայի խորհրդարանի ադրբեջանամետ և թուրքամետ պատգամավոր Ստեսսեն–Կլաուդիո Լեննեի հետ, որը հայտարարել է, որ անձամբ ինքը չի հավատում, որ խորհրդարանը կընդունի ցեղասպանության հարցը։

Ավելին՝ ադրբեջանցիները փորձել են արհեստականորեն նաև իրենց «ցեղասպանության» հարցը խորհրդարան մտցնել։ Խոսքը, այսպես կոչված, «Խոջալուի ցեղասպանության» մասին է։ Բայց հետաքրքրականն այն է, որ նույնիսկ թուրքամետ պատգամավոր Լեննեն այդ հարցին արձագանքել է ադրբեջանցիների համար ոչ այնքան հաճելի  պատասխանով.

–Նման հարց չի քննարկվում Գերմանիայի խորհրդարանում,– ասել է Լեննեն, ապա միանգամից փոխել թեման՝ անցնելով ադրբեջանագերմանական հարաբերությունների բարելավման թեմային՝ ադրբեջանցիներին։

Այս խորագրի վերջին նյութերը