Աշխարհ

04.05.2023 18:15


Չինական մարսագնացը Մարսի վրա հեղուկ ջրի ակտիվության ապացույցներ է հայտնաբերել

Չինական մարսագնացը Մարսի վրա հեղուկ ջրի ակտիվության ապացույցներ է հայտնաբերել

Չինական «Չժուժուն» մարսագնացն ուսումնասիրում է Մարսի մակերեսը արդեն մոտ երկու տարի:

Գիտնականներն այժմ պնդում են, որ գտել են հեղուկ ջրի ապացույցներ, որոնք համեմատաբար վերջերս գոյություն են ունեցել ստորին լայնություններում՝ «ավելի տաք» շրջաններում, որոնք, հետևաբար, կարող են լինել բնակելի և/կամ պարունակել հնագույն կյանքի հետքեր: Այս մասին հայտնում է Новая наука-ն։

Մի քանի ուսումնասիրություններ ցույց են տվել, որ ժամանակին Մարսի վրա առատորեն գոյություն է ունեցել հեղուկ ջուր՝ մոտ երեք միլիարդ տարի առաջ: Սակայն մոլորակի զարգացման սկզբնական փուլերում մթնոլորտն անհետացել է, ինչը հանգեցրել կլիմայական լուրջ փոփոխությունների: Այսօր ջերմաստիճանի և ճնշման պայմանները թույլ չեն տալիս ջրին հեղուկ վիճակում երկար մնալ մոլորակի վրա։

Այս խորագրի վերջին նյութերը