Լրահոս

04.05.2023 11:51


Գեղարքունիքի մարզում՝ ՀՀ ՊՆ N զորամասի հարևանությամբ հրդեհ է բռնկվել VAZ 2107-ում

Գեղարքունիքի մարզում՝ ՀՀ ՊՆ N զորամասի հարևանությամբ հրդեհ է բռնկվել VAZ 2107-ում

Այսօր՝ մայիսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 01։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Կարճաղբյուր ավտոճանապարհի 13-րդ կմ-ում, ՀՀ ՊՆ N զորամասի հարևանությամբ ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Վարդենիսի թիվ 34 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջները մարել են Արթուր Մելքոնյանին պատկանող VAZ 2107 մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջությամբ դարձել է ոչ շահագործելի։

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Այս խորագրի վերջին նյութերը