Աշխարհ

04.05.2023 14:36


Պեսկովը պատմել է՝ ինչպես է Պուտինն արձագանքել Կրեմլի վրա անօդաչուներով հարձակման փորձին

Պեսկովը պատմել է՝ ինչպես է Պուտինն արձագանքել Կրեմլի վրա անօդաչուներով հարձակման փորձին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մայիսի 4-ին ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Ռուսաստանի ղեկավարի արձագանքին Կրեմլի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման փորձին։

Պեսկովը նշել է, որ Պուտինը միշտ հանգիստ և հավաքված է մնում նույնիսկ ամենադժվար իրավիճակներում։

«Գիտեք՝ նման ծանր, արտակարգ իրավիճակներում նախագահը միշտ մնում է հանգիստ, հավաքված, հստակ իր գնահատականներում, հրամաններում, որ տալիս է։ Ուստի այս առումով ոչ մի նոր բան տեղի չի ունեցել»,-ասել է Կրեմլի խոսնակը։

Նա նաև վստահություն է հայտնել, որ Կիևի այս հարձակումն իրականացվել է Վաշինգտոնի թելադրանքով։

Նախօրեին՝ մայիսի 3-ին, նախագահի մամուլի ծառայությունը հայտնել էր Կրեմլում Պուտինի նստավայրին անօդաչու թռչող սարքերով հարվածելու փորձի մասին։ Միջադեպը դիտարկվել է որպես պետության ղեկավարի դեմ մահափորձ։ Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել հարձակման դեպքի առթիվ։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը