Լրահոս

05.05.2023 12:22


Գյումրիում փորված փոսում հայտնաբերվել է տղամարդու դի. նրա վրա բռնության հետքեր չեն եղել

Գյումրիում փորված փոսում հայտնաբերվել է տղամարդու դի. նրա վրա բռնության հետքեր չեն եղել

Շիրակի մարզում, մայիսի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 09։30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Ավետիք Իսահակյան և Ստեփան Շահումյան փողոցների հատման վայրում, փոսի մեջ դի կա։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, տեղում ծառայություն կատարող պարեկները սահմանազատել են տարածքը։

Ոստիկաններն ու քննիչները նշված փոսում հայտնաբերել են տղամարդու դի։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դիակի ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը