Թուրքիայում վթարի հետևանքով ավելի քան 30 երեխա է տուժել
Թուրքիայի Բալըքեսիր նահանգում այսօր ավտովթարի հետևանքով առնվազն 33 մարդ է տուժել, հիմնականում՝ երեխաներ: Տեղեկությունը հայտնում է «Anadolu»–ն։
«Վարժարանի աշակերտներին տեղափոխող ավտոբուսը Բուրսա-Բալըքեսիր ճանապարհին` Սուսուրլուք գյուղի մոտ, բախվել է նույն ուղղությամբ ընթացող բեռնատարին»,-նշում է գործակալությունը:
Միջադեպի հետևանքով տուժել են ավտոբուսի վարորդը, վարժարանի աշխատակիցը և 31 աշակերտ։

Նշվում է, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Աղբյուրը՝ armeniasputnik.am