Իրանը անցանկալի անձ է հայտարարել և վտարել 4 ադրբեջանցի դիվանագետի. Բաքուն արձագանքել է
Իրանի արտաքին գործերի նախարարությունը Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան և Թավրիզում հյուպատոսության չորս դիվանագետի ոչ ցանկալի անձ է հայտարարել և վտարել նրանց՝ ի պատասխան Ադրբեջանի կողմից այս տարվա սկզբին չորս իրանցի դիվանագետների արտաքսմանը: Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը:
Իրանի արտաքին գործերի նախարարությունը ուրբաթ հայտարարել է, որ ադրբեջանցի դիվանագետների արտաքսումը պատասխան է այս տարվա սկզբին Բաքվի կողմից արված արված քայլին:
Հիշեցնենք, որ ապրիլի սկզբին Բաքվում Իրանի դեսպանատան 4 աշխատակիցԱդրբեջանի կառավարության կողմից անցանկալի անձ էր հայտարարվել դիվանագիտական կարգավիճակին և Վիեննայի 1961թ. Դիվանագիտական հարաբերությունների մասին կոնվենցիային դրույթներին չհամապատասխանող գործունեություն վարելու համար:
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն, մեկնաբանելով Թեհրանի որոշումը, այն որակել է «անհիմն»: Այս մասին գրում է haqqin.az-ը:

Աղբյուրը՝ tert.am