Պեսկովը հայտնել է Փաշինյան-Պուտին հանդիպում կազմակերպելու քննարկումների մասին
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի հետ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման «որոշակի ծրագրեր քննարկվում են»։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ТАСС գործակալությանը, այլ մանրամասներ Պեսկովը չի հայտնել։
«Առայժմ եկեք առաջ չընկնենք, որոշակի ծրագրեր քննարկվում են: Կախված նրանից, թե ինչպես կավարտվեն քննարկումները, մենք համապատասխան հայտարարություն կանենք: Առայժմ դա վաղաժամ ենք համարում»,-այսօր լրագրողներին հայտնել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով հաջորդ շաբաթ Փաշինյան-Պուտին բանակցությունների հնարավորության մասին հարցին:
Մայիսի 4-ին Պրահա կատարած այցի ժամանակ Փաշինյանը հայտնել էր, որ հաջորդ շաբաթ պատրաստվում է այցելել Մոսկվա։