Աշխարհ

05.05.2023 21:38


Վիետնամում կինն ամուսնու դավաճանության մասին իմացել է թութակի շնորհիվ

Վիետնամում կինն ամուսնու դավաճանության մասին իմացել է թութակի շնորհիվ

Վիետնամում կինը բացահայտել է ամուսնու դավաճանությունը թութակի շնորհիվ, հայտնում է The Tiger-ը։

Կինը տան աշխատող է վարձել եւ նրան տեղավորել պատշգամբի մոտ գտնվող սենյակում, որտեղ ապրում էր խոսող թութակը։ Տանը նոր կնոջ հայտնվելուց հետո տղամարդը փոխել է իր վարքը, սակայն կինը որոշել է, որ դա պայմանավորված է նրանով, որ նա ստիպված է շփվել անծանոթի հետ։

Մի քանի ամիս անց կինը լսել է, թե ինչպես է թութակը սեռական բնույթի արտահայտություններ արտասանում։ Նա տան աշխատողի սենյակում թաքնված տեսախցիկ է տեղադրել, որից հետո ամուսնու անհավատարմության ապացույցներ է ստացել։

Իմանալով դավաճանության մասին՝ կինը որոշել է ամուսնալուծվել։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը