Աշխարհ

05.05.2023 20:10


Մեսսին չի ցանկանում վերադառնալ Փարիզ

Մեսսին չի ցանկանում վերադառնալ Փարիզ

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին չի ցանկանում այլևս խաղալ ՊՍԺ-ում, որը նրան երկու շաբաթով հեռացրել է թիմից առանց թույլտվության Սաուդյան Արաբիա մեկնելու համար։

Մեսին չի ցանկանում վերադառնալ Փարիզ և արժանանալ ակումբի ֆանատների սուլոցներին, հաղորդում է ֆրանսիական L'Équipe-ը։

Հունիսին կավարտվի Մեսիի պայմանագիրը։ Կողմերը համագործակցությունը շարունակելու ցանկություն չունեն։

Ընթացիկ մրցաշրջանում Մեսին ֆրանսիացի Կրիստոֆ Գալտիեի գլխավորած թիմի հետ մասնակցել է 37 հանդիպման, խփել 20 գոլ, կատարել 19 գոլային փոխանցում։

Աղբյուրը՝ sport.news.am

Այս խորագրի վերջին նյութերը