ՀՀ պետական պարտքը հատել է 10 մլրդ դոլարի շեմը․ Իշխանությունները մտահոգիչ չեն համարում պարտքի նման ծավալները․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանում 2022 թվականին գրանցվեց 12,6 % տնտեսական աճ։ Այս բարձր ցուցանիշներին հնարավոր եղավ հասնել գլխավորապես արտաքին գործոնների հաշվին։ Բայց, միևնույն ժամանակ, պետք է հաշվի առնել, որ այս աճի հետ մեկտեղ տարեկան գնաճն անցյալ տարի կազմեց 8,3%, ինչը գերազանցում է նպատակային ցուցանիշը։ Սակայն, ի տարբերություն անցած տարվա ցուցանիշների, այս տարվա հետ կապված կանխատեսումներն առանձնապես լավատեսական չեն։ Համաշխարհային բանկը Հայաստանի համար 2023 թվականին կանխատեսում է 4,1 % տնտեսական աճ, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը՝ 4 %, իսկ Արժույթի միջազգային հիմնադրամը՝ 5,5 % աճ։ Բայց ՀՀ կառավարությունն այս տարվա համար ավելի բարձր թիվ է նախանշել՝ 7 % տնտեսական աճի ցուցանիշ։
Անցյալ տարվա իներցիայի արդյունքում 2023 թվականի առաջին երեք ամիսներին տնտեսական ակտիվությունը շարունակում է մնալ բարձր։ Մասնավորապես հունվարմարտ ամիսների տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 12,2 %՝ հունվարփետրվարի ցուցանիշի համեմատ արագանալով 1,3 տոկոսային կետով, այն դեպքում, երբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ՏԱՑ-ը դանդաղել էր 1,7 տոկոսային կետով: Կանխատեսվում է, որ տնտեսական ակտիվության ցուցանիշի դինամիկան այս տարվա ընթացքում զգալիորեն կապված կլինի նախորդ տարիների զարգացումների հետ։ Ի մասնավորի, ՀՀ տնտեսության հունվար-մարտ ամիսների սոցիալտնտեսական զարգացումների մասին «Լույս» հիմնադրամի վերլուծության մեջ ևս նշվում է, որ այն ամիսներին, երբ նախորդ տարի գրանցվել էր աճի դանդաղում, այս տարի կնկատվի աճի արագացում և ընդհակառակը։
Այսինքն, աճի տեմպը պայմանավորված է լինելու բազայի էֆեկտով: Ուշադրության են արժանի հատկապես արտահանման աճի ցուցանիշները նախորդ տարվա աճի դանդաղեցման համեմատությամբ։ Արտահանման ծավալի աճը 2023 թ. հունվար-մարտին կազմել է 126,5 %՝ ապահովելով շուրջ 2,3 անգամ ավելացում: Կարող է տպավորություն առաջանալ, թե Հայաստանում շեշտակիորեն աճել է արտադրությունը, ինչի արդյունքում էլ զարկ է տրվել արտահանմանը։ Բայց իրականում այդպես չէ, քանի որ Հայաստանից հիմնականում արտահանվել են այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են մեքենաները, տրանսպորտային միջոցները կամ տարբեր տեսակի սարքավորումները։ Իսկ Հայաստանն այսպիսի ապրանքներ չի արտադրում։ Նշանակում է, որ մեր երկիրն ընդամենը տարանցիկ դերակատարություն է ստանձնում։ Պատահական չէ, որ միջազգային մամուլում պարբերաբար հայտնվում են հրապարակումներ այն մասին, որ պատժամիջոցների տակ հայտնված Ռուսաստանը Հայաստանի միջոցով արևմտյան ապրանքներ է ստանում, այդ թվում՝ ռազմարդյունաբերության համար կարևոր նշանակություն ունեցող միկրոչիպեր։ 2023 թվականի հունվար-մարտ ամիսներին դեպի Հայաստան ներմուծման ծավալներն աճել են 89,1 %-ով։
Ի դեպ, ներմուծման մասնաբաժնում ևս մեծ տեղ են գրավում տրանսպորտային միջոցներն ու տարբեր սարքավորումները։ Պատահական չէ նաև, որ մամուլում տեղեկություններ են շրջանառվում, թե եվրոպական միայն մեկ երկրի դեպքում միկրոչիպերի, սարքերի ներմուծումը դեպի Հայաստան աճել է ավելի քան 700 %-ով։ Ստացվում է, որ Հայաստանի ներմուծման և արտահանման աճը պայմանավորված է գլխավորապես արտաքին գործոններով։ Եթե գա մի պահ, երբ Հայաստանն ի վիճակի չլինի արևմտյան արտադրության մեքենաների ու սարքավորումների համար տարանցիկ գոտու դերակատարություն ստանձնել, ապա արտահանումն ու ներմուծումն իսկույն անկում կարձանագրեն։ Եվ դա իր ազդեցությունը կունենա նաև երկրում ընդհանուր տնտեսական ակտիվության վրա, քանի որ Հայաստանը չունի արտադրանք թողարկելու և արտահանելու համապատասխան ներուժ։ Իսկ այս պայմաններում ՀՀ պետական պարտքը հատել է 10 մլրդ դոլարի շեմը։ Իշխանությունները մտահոգիչ չեն համարում պարտքի նման ծավալները, սակայն երբ աշխարհաքաղաքական զարգացումների արդյունքում դրամի նկատմամբ դոլարի փոխարժեքը սկսի բարձրանալ, ապա պարտքի նման ծավալը կարող է շատ լուրջ բեռ դառնալ Հայաստանի համար։
Մտահոգիչ է նաև այն, որ տարիներ շարունակ կապիտալ ծախսերի կատարողականը ևս շարունակում է թերակատարվել։ Բացառություն չէ նաև այս տարվա առաջին երեք ամիսը։ Հունվար-մարտ ամիսներին իրականացվել է ընդամենը 30,4 մլրդ դրամի կապիտալ ծախս, մինչդեռ, ըստ բյուջեի պլանի, նախատեսված էր իրականացնել 98,1 մլրդ դրամ: Այսինքն՝ կապիտալ ծախսերը շուրջ 70 %-ով թերակատարվել են: Առկա ցուցանիշները վկայում են, որ ծախսերի թերակատարման տեմպերը շարունակվելու են, մինչդեռ ֆինանսների նախարարը հավաստիացնում է, որ Հայաստանում վերջ է դրվել կապիտալ ծախսերը թերակատարելու արատավոր ավանդույթին: Մյուս կողմից էլ՝ իշխանությունները հայտարարում են, թե ռեկորդային չափերի հարկեր են հավաքագրել, սակայն հարցերի տեղիք է տալիս այն հանգամանքը, որ հարկային եկամուտների հավաքագրման տեմպը հետ է մնում տնտեսական ակտիվության աճից: Հարկեր/ՀՆԱ հարաբերակցության համամասնությունը խախտված է։ Ստացվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվության աճը ոչ միայն շատ մեծ կախվածություն ունի արտաքին գործոններից, այլև հիմքեր չի ապահովում երկրի տնտեսական ներուժի ավելացման և երկարաժամկետ հեռանկարում աճի տեմպի պահպանման համար։