Լրահոս

07.05.2023 10:45


«Ավան» հոգեկան առողջության կենտրոնում հայտնաբերվել է ստացիոնար բուժման մեջ գտնվող 32-ամյա կնոջ դի

«Ավան» հոգեկան առողջության կենտրոնում հայտնաբերվել է ստացիոնար բուժման մեջ գտնվող 32-ամյա կնոջ դի

Մայիսի 6-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել «Ավան» հոգեկան առողջության կենտրոնից, որ իրենց մոտ մահվան դեպք է արձանագրվել: Հայտնում է shamshyan.com-ը:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ այս տարվա մայիսի 4-ից նշված կենտրոնում ստացիոնար բուժման մեջ գտնվող Կոտայքի մարզի բնակչուհի 32-ամյա Ծ. Թ.-ն ժամը 14:50-ի սահմաններում մահացել է:

Դեպքի փաստով Քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Այս խորագրի վերջին նյութերը