Դա ՎարչԱղետ ա. մեր երեխեքը բերին իշխանության, ինքը նույն երեխեքին լցրեց Եռաբլուրը. անհետ կորածի հայր (տեսանյութ)
Քարակերտի բնակիչ Լեռնիկ Սաֆարյանի մինուճար որդին` 2002 թվականին ծնված Արման Սաֆարյանը 44-օրյա պատերազմում անհետ կորած է համարվում: Հայրը վստահ է, որ մոտ երկու ամիս Հադրութում (5-րդ գումարտակ, 1-ին վաշտ) ծառայության մեջ գտնվող որդին գերության մեջ է Ադրբեջանում: Այդ մասին, ի դեպ, նա տեղեկացել է պատերազմից 8-9 ամիսներ անց` կնոջ հեռախոսահամարին WhatsApp-ով ադրբեջանական հեռախոսահամարից ստացված զանգի միջոցով: Հեռախոսազրույցը Լեռնիկ Սաֆարյանը պահպանում է հեռախոսի մեջ, որը ներկայացրել է նաև ԱԱԾ աշխատակիցներին: Դրանից հետո ադրբեջանական կողմի զանգը և գրագրությունն ընդհատվել է: Մինչ այդ, զանգահարող և ադրբեջանցի ներկայացող անձը տեղեկացրել էր, որ նրանց որդին Ադրբեջանում հիվանդանոցում է գտնվում:
Վերջին անգամ որդու հետ նա խոսել էր 2020թ. հոկտեմբերի 14-ին` դիրքեր բարձրացնելուց առաջ:
ԱԱԾ-ից ներկայացված հեռախոսազրույցի կապակցությամբ պատասխանել են, թե «ժուլիկներ» են` փող կորզելու նպատակներով: Հայրը որդուն գտնելու հարցով հանդիպել է նաև միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին, սակայն վերջինս պատասխանել է, որ տեսանյութ է անհրաժեշտ, որպեսզի հնարավոր լինի իրավական ընթացք տալ:
Իսկ ինչպես են իմացել կնոջ հեռախոսահամարը այդ ադրբեջանցիները` տարակուսում է տղայի հայրը:
«Վիդեո չունենք, ինչ անենք… միայն ադրբեջանցու հետ հեռախոսազանգի վիդեոն ձայնագրությունն ունենք»,-ասում է հայրը:
Լեռնիկ Սաֆարյանը զոհվածների և անհետ կորածների ծնողների հետ մի քանի անգամ մասնակցել է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը.
«Սուտ խոսելով, խաբելով, վերջում էլ գցեց ԱԱԾ-ի, Քննչականի վրա… Վարչապետ չի, վարչաղետ ա նա, էտ վարչաղետին մեր երեխաները բերին իշխանության, բայց ինքը նույն երեխեքին լցրեց Եռաբլուրը»,-պատմեց ծնողը` Փաշինյանի հետ հանդիպումներից իր տպավորության մասին:
Արդեն ավելի քան յոթ ամիս է` Լեռնիկ Սաֆարյանը այլևս որևէ պաշտոնական ատյանի հետ հանդիպում չի ունեցել: Որևէ տեղեկություն չկա, որևէ մեկը որդու ճակատագրով չի զբաղվում:
Ընդամենը երկու ամսվա ժամկետային զինծառայողին առաջնագիծ են ուղարկում, պատերազմից անցնում է ավելի քան երկու տարի` 908 օր և երկրի պատկան մարմինները որևէ քայլ չեն ձեռնարկում` պարզելու համար նորակոչիկ զինծառայողի ճակատագիրը, գտնվելու վայրը:

Աղբյուրը՝ 168.am