Անձրևներ են սպասվում, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ
Հայաստանի տարածքում մայիսի 7-ի ցերեկը, 8-9-ին՝ ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, մայիսի 10-ին, 11-12-ի ցերեկը՝ առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
«Քամին՝ հարավարևմտյան 3-6 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 7-ի ցերեկը ժամերին կնվազի 2-4 աստիճանով»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ Երևան քաղաքում մայիսի 7-ի ցերեկը, 8-9-ին սպասվում է, 10-12-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15 մ/վրկ արագությամբ։