Լրահոս

08.05.2023 10:43


Լեռնային Ղարաբաղում շրջվել է ադրբեջանցիներով բեռնատարը․ կան զոհեր

Լեռնային Ղարաբաղում շրջվել է ադրբեջանցիներով բեռնատարը․ կան զոհեր

Լեռնային Ղարաբաղի Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում՝ Ասկերանին մոտ, շրջվել է ադրբեջանցիներ տեղափոխող բեռնատարը, կան զոհեր։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Հաղորդվում է, որ ավտոմեքենայի վարորդը կորցրել է կառավարումը, ինչի հետևանքով տրանսպորտային միջոցը շրջվել է։

Վարորդը և մեկ ուղևոր զոհվել են։ Երկրորդ ուղևորը ծանրության տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը