Լիվերպուլում մեկնարկել է «Եվրատեսիլ 2023»-ի պաշտոնական բացումը, որն ուղեկցվում է «կարմիր» գորգի արարողությամբ: Ինչպես անցած տարի, այս տարի ևս գորգը ոչ թե ավանդական կարմիր գույնի է, այլ՝ փիրուզագույն:
Այս գորգով հերթով քայլում են մրցույթի բոլոր 37 պատվիրակները: Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետը րոպեներ առաջ ներկայացավ հանրությանը: Երգչուհին մջոցառման համար ընտրել է ջրահարսի կերպարը՝ արծաթագույն տոպ, որն ունի հետաքրքիր կտրվածք և երկար փեշով սև շրջազգեստ։ Կերպարն ամբողջացրել են առատ զարդերն ու հավաքված մազերը։ Հաղորդավարները Բրյունետից հետաքրքրվել են նրա եվրատեսիլյան շոուի անակնկալներից, որոնք հայ երգչուհին չի բացահայտել։ Բրյունետը նշել է, որ ամեն վայրկյան հաճույք է ստանում մրցույթում իր մասնակցությունից։
«Սա ինձ համար մեծ բան է, իսկապես, հաճույք եմ ստանում մասնակցությունիցս։ Անհամբերությամբ եմ սպասում ավելի մեծ առիթների։ Կաշխատեմ ինձ վրա և կանեմ լավագույնը։ Ես շատ եմ ստեղծագործում, և այդ ամենով կկիսվեմ ձեզ հետ»։
Բրյունետը՝ «Եվրատեսիլ 2023»-ի փիրուզագույն գորգին (լուսանկար, տեսանյութ)

Աղբյուրը՝ style.news.am