Աշխարհ

08.05.2023 18:40


Մեսսին վերսկսել է մարզումները ՊՍԺ-ի կազմում

Մեսսին վերսկսել է մարզումները ՊՍԺ-ի կազմում

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին երկուշաբթի վերսկսել է մարզումները, ասվում է ակումբի մամուլի ծառայության հայտարարության մեջ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Մայիսի 2-ին լրատվամիջոցները հայտնել էին, որ փարիզյան ակումբը արգենտինացուն երկու շաբաթով հեռացրել է հիմնական կազմից՝ Սաուդյան Արաբիա մեկնելու պատճառով։

Նշվում էր, որ Մեսսիին նաև արգելվել էր թիմի մարզմանը մասնակցելուց, և ֆուտբոլիստին որակազրկման ժամանակահատվածում աշխատավարձ չեն վճարի։

Ֆրանսիայի առաջնության 33-րդ տուրի խաղում (1-3) «Լորյանից» պարտվելուց հետո Մեսսին մեկնել է Ռիադ և բաց է թողել ՊՍԺ-ի մայիսի 1-ի մարզումը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը