Էրզրումում քարկոծել են թուրքական ընդդիմության քարոզարշավի ավտոբուսը, կան վիրավորներ
Թուրքիայի նախագահական ընտրություններին միացյալ ընդդիմության փոխնախագահի թեկնածու, Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի քարոզարշավի ավտոբուսը մայիսի 7-ին Էրզրումում քարկոծվել է, կան վիրավորներ։ Այս մասին հայտնում է Ազատությունը։
Օդանավով վերադառնալով Ստամբուլ, Իմամօղլուն ասել է, որ հարձակումը կազմակերպվել էր 300-ից 400 սադրիչների խմբի կողմից, սակայն ոստիկանությունը չի միջամտել։
Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, արձագանքելով նրա մեղադրանքներին, ասել է, թե Իմամօղլուն ինքն է սադրանքներ ստեղծում։
Էրզրումի նահանգապետ Օքայ Մեմիջը նշել է, որ քարկոծման հետևանքով յոթ մարդ թեթև վնասվածքներ է ստացել։ Ըստ նրա պարզաբանումների, Հավուզբաշի հրապարակը քարոզարշավի վայր չէր հայտարարվել, այլապես անվտանգային ավելի շատ միջոցներ կձեռնարկվեին։
Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը արձագանքելով միջադեպին ասել է, որ դա անընդունելի է, և նահանգային իշխանությունները աշխատում են բացահայտելու ուղղությամբ։
Ընդդիմության Ազգային դաշինքի միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ հարձակման նպատակը մայիսի 14-ին կայանալիք ընտրություններից առաջ մարդկանց վախեցնելն է։