Լրահոս

08.05.2023 22:09


Եղեգնաձորի քաղաքապետարանի մոտ հնչել են կրակոցներ. հայտնաբերվել է 20-ից ավելի կրակված պարկուճ

Եղեգնաձորի քաղաքապետարանի մոտ հնչել են կրակոցներ. հայտնաբերվել է 20-ից ավելի կրակված պարկուճ

Եղեգնաձորի համայնքապետարանի մոտ հնչել են կրակոցներ. հայտնաբերվել է 20-ից ավելի կրակված պարկուճ։ Այս մասին գրել է Shamshyan.com-ը։

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունում և ոստիկանության Եղեգնաձորի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում՝ Եղեգնաձորի համայնքապետարանի մոտ, կրակոցներ են հնչել:

Ոստիկաններն ու քննիչները Եղեգնաձորի համայնքապետարանի մոտ հայտնաբերել են մոտ 20-ից ավել ինքնաձգից արձակվաց կրակված պարկուճներ: Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ: Ոստիկանությունն ու քննչական վարչությունը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կրակոցներ արձակած անձի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:

Պարզվում է նաև, թե արդյոք կրակոցների հետևանքով տուժածներ կա՞ն, թե ոչ:

Այս խորագրի վերջին նյութերը