Թեհրանը կոչ է արել Բաքվին զերծ մնալ հայտարարություններից, որոնք կարող են ճգնաժամ առաջացնել
Իրանի ԱԳՆ-ն զգուշացրել է Ադրբեջանի իշխանություններին զերծ մնալ այն գործողություններից ու հայտարարություններից, որոնք կարող են ճգնաժամ առաջացնել երկկողմ հարաբերություններում։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Նասեր Քանանին՝ մեկնաբանելով Իլհամ Ալիևի հայտարարությունները։ Վերջինս Շուշիում տեղի ունեցած միջոցառման ժամանակ մասնավորապես ասել է, որ իրանա-ադրբեջանական հարաբերությունները գտնվում են ամենացածր մակարդակի վրա։
Ինչպես հաղորդում է Mehr գործակալությունը, Քանանին ասել է, որ երկու ժողովուրդների հարաբերությունները «անխախտելի են և ունեն խորը մշակութային ու պատմական արմատներ»։
Դիվանագետը նաև կոչ է արել ադրբեջանական կողմին խուսափել գործողություններից կամ դիրքորոշումներից, որոնք չեն համապատասխանում երկու երկրների շահերին և ծառայում են այլ խաղացողների շահերին, որոնք փորձում են լարվածություն և ճգնաժամ ստեղծել Թեհրան-Բաքու հարաբերություններում։
ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ Իրանը պատրաստ է ադրբեջանական կողմի հետ վիճելի հարցերը լուծել դիվանագիտական ճանապարհով և կարևորում է երկու երկրների շահերի պաշտպանության դիվանագիտական մեթոդներն ու բարիդրացիության սկզբունքները։
Մայիսի 5-ին Իրանը պերսոնա նոն գրատա է հայտարարել ադրբեջանցի չորս դիվանագետների։ Դրան նախորդել էին Բաքվի նմանատիպ գործողությունները Ադրբեջանում Իրանի դեսպանատան չորս աշխատակիցների նկատմամբ։

Աղբյուրը՝ armeniasputnik.am