Աշխարհ

09.05.2023 11:31


Մեսսին՝ տարվա լավագույն մարզիկ, Էրիկսենն արժանացել է «տարվա քամբեք» մրցանակին. Laureus

Մեսսին՝ տարվա լավագույն մարզիկ, Էրիկսենն արժանացել է «տարվա քամբեք» մրցանակին. Laureus

ՊՍԺ-ի հարձակվող, ՖԻՖԱ-ի 2022 թվականի Աշխարհի առաջնության չեմպիոն Լիոնել Մեսսին արժանացել է Laureus-ի «Տարվա լավագույն մարզիկ» մրցանակին:

Մայիսի 8-ին Փարիզում սպորտում ձեռքբերումների համար շնորհվել են մրցանակներ՝ Laureus World Sports Awards 2023 մրցանակաբաշխության շրջանակում։

Մեսսին հաղթեց «Տարվա լավագույն մարզիկ» անվանակարգում՝ դառնալով այս մրցանակի դափնեկիրը երկրորդ անգամ իր կարիերայում. 2020 թվականին ֆուտբոլիստը մրցանակը կիսեց Ֆորմուլա 1-ի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնի հետ։

Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականն արժանացել է «տարվա թիմ» մրցանակին։

«Տարվա լավագույն կին մարզիկ» է ճանաչվել ճամայկացի վազորդուհի Շելլի-Էնն Ֆրեյզեր-Փրայսը, որը եռակի օլիմպիական չեմպիոն է և 10 անգամ դարձել է աշխարհի չեմպիոն:

«Մանչեսթեր Յունայթեդի» և Դանիայի հավաքականի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը, ով սրտի կաթվածից հետո վերադարձել է ֆուտբոլ, արժանացել է «տարվա քամբեք» մրցանակին։

«Տարվա առաջընթաց» անվանակարգում հաղթել է իսպանացի թենիսիստ Կարլոս Ալկարասը, ով 2022 թվականին հաղթել է ԱՄՆ բաց առաջնությունում և դարձել տղամարդկանց թենիսի պատմության մեջ աշխարհի ամենաերիտասարդ թիվ 1 ռակետը։

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը