Լրահոս

09.05.2023 15:43


«Կամավորական շարժում» ՀԿ-ն նախաձեռնել է մայիսի 20-ին երթ և հանրահավաք անցկացնել Կոռնիձորում (տեսանյութ)

«Կամավորական շարժում» ՀԿ-ն նախաձեռնել է մայիսի 20-ին երթ և հանրահավաք անցկացնել Կոռնիձորում (տեսանյութ)

Արցախը մերն է։

Արցախը Հայաստան է , Հայաստանը՝ Արցախ։

Բոլոր հայերը արցախցի են։

Ոտքի՛,տեր կանգնենք մեն Արցախին։

Ոտքի՛, տեր կանգնենք մեր իրավունքներին։

Ոտքի՛, մեր մեջքը ուղղենք։

Ոտքի՛, քանի դեռ չենք կորցրել մեր արժանապատվությունը։ Որպեսզի ցույց տանք ամբողջ աշխարհին, որ հայ ժողովուրդը համաձայն չէ այն ամենի հետ, ինչ փորձում են իրեն պարտադրել։

Բոլորս, մեկ մարդու նման, մայիսի 20-ին, ճիշտ ժամը 12։00-ին լինենք Կոռնիձորում, բոլորս , մեկ մարդու նման հարգենք մեր ազատամարտիկների՝ ավելի քան 10000 զոհերի հիշատակը և նրանց փոխարեն լինենք Կոռնիձորում։

Լինենք Կոռնիձորում հանուն Արցախի, ընդդեմ Ադրբեջանի։

Մենք ենք մեր երկրի տերը, տիրություն անենք մեր երկրին, մեր Արցախին։

Բոլորս դեպի Կոռնիձոր, դեպի Կոռնիձոր՝ ի ցույց դնելու մեր համախմբումն ու ընդվզումը, դեպի Կոռնիձոր ասելու համար, որ մենք ենք Արցախի տերը, ժողովուրդն է Արցախի տերը և ոչ ոք չի կարող այն զիջել, առևտրի նյութ դարձնել, վաճառել կամ ուժով տիրանալ։

Կամավորության սկզբունքով բոլորս դեպի Կոռնիձոր։

Հավաքվում ենք մայիսի 20-ին, ճիշտ ժամը 12։00-ին Կոռնիձորում, մեր փոխադրամիջոցներով, մեր օրվա սննդով։

Կամավորական շարժում Հասարակական Կազմակերպություն

Այս խորագրի վերջին նյութերը