Աշխարհ

09.05.2023 18:06


Ռոնալդուն կոպիտ հրել է իր հետ «սելֆի» անել ցանկացող տղամարդուն (տեսանյութ)

Ռոնալդուն կոպիտ հրել է իր հետ «սելֆի» անել ցանկացող տղամարդուն (տեսանյութ)

Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի «Ալ Նասր» թիմը կրկին չի կարողացել հաղթել մրցակցին՝ 1-1 հաշվով ոչ-ոքի խաղալով «Ալ Խալիջ»-ի հետ: Ներկայում «Ալ-Նասր»-ը Սաուդյան Արաբիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է՝ հինգ միավոր զիջելով առաջատար «Ալ Իթթիհադ»-ին:

Եզրափակիչ սուլիչից հետո հարձակվողը անտրամադիր է եղել: Նա կոպիտ է արձագանքել ներկաներից մեկին, որը ցանկացել է մարզիկի հետ լուսանկարվել:

«Ալ Խալիջ»-ի ներկայացուցիչներից մեկը գրկել է Ռոնալդուին և ցանկացել է «սելֆի» անել, սակայն պորտուգալացին կոպիտ հրել է տղամարդուն՝ ասելով, որ ձեռքերը հեռացնի իրենից։

Այս խորագրի վերջին նյութերը