Աշխարհ

09.05.2023 23:49


«Եվրատեսիլ 2023»-ի առաջին կիսաեզրափակիչը՝ Լիվերպուլից (տեսանյութ)

«Եվրատեսիլ 2023»-ի առաջին կիսաեզրափակիչը՝ Լիվերպուլից (տեսանյութ)

Լիվերպուլում մեկնարկել է «Եվրատեսիլ 2023»-ի առաջին կիսաեզրափակիչը։ Այսօր, հետեւյալ հաջորդականությամբ, ելույթ են ունենալու Նորվեգիան, Մալթան, Սերբիան, Լատվիան, Պորտուգալիան, Իռլանդիան, Խորվաթիան, Շվեյցարիան, Իսրայելը, Մոլդովան, Շվեդիան, Ադրբեջանը, Չեխիան, Նիդերլանդները եւ Ֆինլանդիան ներկայացնող արտիստները։ Նրանցից միայն 10-ն են անցնելու եզրափակիչ փուլ, որը տեղի է ունենալու մայիսի 13-ին։ Ձայները որոշվում են պրոֆեսիոնալ ժյուրիի եւ հեռուստադիտողի քվեարկության արդյունքներով։

Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետը ելույթ է ունենալու մրցույթի երկրորդ կիսաեզրափակչի օրը, որը տեղի է ունենալու մայիսի 11-ին։

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը