Ադրբեջանը դուրս մնաց «Եվրատեսիլ 2023»-ից․ հայտնի են եզրափակիչ անցած 10 երկրները
Խորվաթիան, Մոլդովան, Շվեյցարիան, Ֆինլանդիան, Չեխիան, Իսրայելը, Պորտուգալիան, Շվեդիան, Սերբիան եւ Նորվեգիան «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում են։ Այս մասին պարզ դարձավ այսօր՝ մրցույթի առաջին կիսաեզրափակչի քվեարկության արդյունքներով։
«Եվրատեսիլ 2023»-ի առաջին կիսաեզրափակչին ելույթ են ունեցել Նորվեգիայի, Մալթայի, Սերբիայի, Լատվիայի, Պորտուգալիայի, Իռլանդիայի, Խորվաթիայի, Շվեյցարիայի, Իսրայելի, Մոլդովայի, Շվեդիայի, Ադրբեջանի, Չեխիայի, Նիդերլանդների եւ Ֆինլանդիայի ներկայացուցիչները։ Նրանցից միայն 10-ն են ստացել եզրափակչում պայքարը շարունակելու ուղեգիր։ Ձայները որոշվել են պրոֆեսիոնալ ժյուրիի եւ հեռուստադիտողի քվեարկության արդյունքներով։
Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետը ելույթ է ունենալու մրցույթի երկրորդ կիսաեզրափակչի օրը, որը տեղի է ունենալու մայիսի 11-ին, իսկ եզրափակիչ համերգը կայանալու մայիսի 13-ին։

Աղբյուրը՝ style.news.am