Նորվեգիայում 8-ամյա աղջիկը խաղալիս պատահաբար նեոլիթյան կայծքարե դաշույն է հայտնաբերել
Նորվեգիայի Վեսթլենդ շրջանում իր դպրոցից բակում խաղալիս Էլիզա անունով 8-ամյա աղջիկն անսպասելի գանձ է գտել՝ կայծքարից պատրաստված դաշույն, որը պատրաստել են քարե դարի մարդիկ՝ 3700 տարի առաջ, հայտնում է Live Science-ը։
Գործիքը, որի երկարությունը գրեթե 12 սանտիմետր է, հազվագյուտ գտածո է, ասվում է Ուեսթլենդ շրջանի քաղաքապետարանի հնագետ Լուիզ Բյեր Պետերսենի հայտարարության մեջ: Կայծքարը՝ կոշտ նստվածքային ապարը, Նորվեգիայում չի հանդիպում, ուստի դաշույնը կարող է Հյուսիսային ծովից է Դանիա եկել:
Հնագետները հավելել են, որ այս տեսակի դաշույնը հաճախ հանդիպում է զոհաբերությունների գտածոների մեջ։
Ելնելով ոճից՝ դաշույնը հավանաբար թվագրվում է Նոր քարի դարով կամ նեոլիթով, այն ժամանակաշրջանում, երբ նախապատմական մարդիկ քարե գործիքներ են պատրաստում և սկսել զարգացնել արհեստներ, ինչպիսիք են խեցեգործությունը։ Նորվեգիայում քարե դարը, որը ներառում է պալեոլիթը, մեզոլիթը և նեոլիթը, տևել է մ.թ.ա. 10000 թվականից մինչև մ.թ.ա 1800 թվականը, ընդ որում մի շարք որսորդ-հավաքիչներ շարունակաբար հողագործությամբ զբաղվել են մ.թ.ա. 2400 թ.։

Աղբյուրը՝ news.am