Վանաձորում ռեստորանում խնջույքի ժամանակ ծեծկռտուք է եղել եղբայրների միջև. հայտնաբերվել են «Մակարով» ատրճանակ ու դանակ
Երեկ՝ մայիսի 9-ին,ժամը 19։30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում և Ոստիկանության Բազումի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բոշյան փողոցում գտնվող «Նավակ» ռեստորանային համալիրում խնջույքի մասնակիցների միջև ծոծկռտուք է տեղի ունենում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները օպերատիվորեն ժամանում են նշված վայր, որտեղ պարզվում է՝ ռեստորանում Հաղթանակի օրվա խնջույքի ժամանակ վիճաբանություն է տեղի ունենում 28-ամյա Արգամ Քոչարյանի, 19-ամյա Արա Քոչարյանի միջև, ովքեր, ըստ Գ․ Շամշյանի տեղեկությունների՝ եղբայրներ են։ Ապա խնջույքի մյուս մասնակիցները՝ 27-ամյա Արայիկ Օհանյանը, 30-ամյա Արկադի Մխիթարյանը, 30-ամյա Խորեն Վիրաբյանը փորձել են եղբայրներին հանդարտեցնել, սակայն դա չի սթափեցրել եղբայրներին, և սկսել են միմյանց փոխադարձ հարվածներ հասցնել։
Ոստիկաններն ու պարեկները օպերատիվ գործողությունների արդյունքում հենց տեղում՝ ռեստորանային համալիրի մոտ ձերբակալում են Քոչարյան եղբայրներին, 23-ամյա Դավիթ Գաբրիելյանին, որի մոտ հայտնաբերվում է ծալովի դանակ։ Ու երբ պարեկները վնասազերծում են նրան և նստեցնում Պարեկային ծառայության ծառայողական ավտոմեքենան, Դ․ Գաբրիելյանի տաբատի գոտկային հատվածից ընկնում է «Մակարով» տիպի ատրճանակ։
Վերջինս արդեն հայտնում է, որ այդ ատրճանակը իր կնոջ հայրիկինն է՝ 51-ամյա Սեյրան Կարապետյանինը, և այն ընկել է Ս․ Կարապետյանի մոտից՝ վիճաբանության ժամանակ, և ինքն այն վերցրել է, որ փոխանցի նրան։
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ռեստորանում գտնվող մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «Լրիվ Մի կաթիլ մեղրի պատմություն։ Մարդիկ հանգիստ նշում էին Հաղթանակի տոնը։ Ո՞նց կլինի, որ մեջները մեկը չլինի, որ հարամի էդ տոնը։ 2 ախպեր էին, իրար ինչ ասես՝ չասին։ Մասնակիցները խնդրեցին, որպեսզի կա՛մ չշարունակեն, կա՛մ դուրս գան ռեստորանից։ Բայց դա դրանց դուր չեկավ։ Սկսեցին ավելի լկտի պահվածք ցուցաբերել։ Իրավիճակը ավելի էր շիկանում։ Բայց լավ էր՝ թե որտեղից մլիցեքն ու պաերկներն իմացան, ու ժամանակին եկան, ու կանխվեց ռազբորկան։ Հաստատ՝ եթե մի քիչ ուշանային՝ տոնը վերածվելու էր ․․․ Նկատի ունենք, որ էնքան հարբած էին, որ չէին ջոկում ինչ են անում։ Մանավանդ՝ հա՛մ դանակ կար, հա՛մ ատրճանակ։ Էդ ատրճանակն էլ հո չէր պահել, որ գնար սահման։ Լավ էր՝ ոստիկաններն ու պարեկները սաղին հավքին, տարան»։
Դեպքի փաստով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։
Վանաձորում ռեստորանում խնջույքի ժամանակ ծեծկռտուք է եղել եղբայրների միջև. հայտնաբերվել են «Մակարով» ատրճանակ ու դանակ
Երեկ՝ մայիսի 9-ին, ժամը 19։30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում և Ոստիկանության Բազումի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բոշյան փողոցում գտնվող «Նավակ» ռեստորանային համալիրում խնջույքի մասնակիցների միջև ծոծկռտուք է տեղի ունենում։