«Մայրս այն մեկն է, ում կարիքը ես ամենից շատ ունեմ այստեղ»․ Բրյունետը՝ մայրիկի աջակցության, փողոցներում ելույթ ունենալու ու եվրատեսիլյան փորձերի մասին (տեսանյութ)
«Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետը նոր հարցազրույց է ունեցել հայտնի Wiwibloggs կայքի լրագրող Ուիլյամ Լի Ադամսի հետ՝ կիսվելով եվրատեսիլյան իր փորձերից ու երաժշտական ուղուց։ Երգչուհին պատմել է, թե ինչպես է ժամանակին երգել Երևանի փողոցներում, նաև խոսել մայրիկի աջակցության մասին։
Հարցին՝ ինչն է ամենից շատ սիրում Երևանում, Բրյունետը պատասխանել է՝ մարդաշատ փողոցներն ու այն, որ ամեն քայլափոխին կարող ես հանդիպել երգող ու նվագող մարդկանց։
«Ինքս էլ ընկերներիս հետ ժամանակին ելույթ եմ ունեցել Երևանի փողոցներում։ Երգում էինք ինչպես ավանդական, այնպես էլ փոփ ու հեղինակային գործեր։ Այդ փորձն ինձ օգնում է այսօր։ Այն տվել է հանդիսատեսի հետ շփվելու, ինքնավստահություն ձեռք բերելու հնարավորություն»,-ասել է նա։
Լրագրողի դիտարկմանը, որ փորձին բավական ինքնավստահ ելույթ է ունեցել, Բրյունետը հավելել է,-«Իսկապես հաճույք եմ ստացել փորձերից։ Ամեն ինչ կախարդական էր»։ Իսկ բեմադրության մեջ առկա վարդագույն երանգներն ու լուաավորումը մեկնաբանելով՝ նշել,-«Ինձ համար այդ վարդագույն երանգը խորհրդանշում է պարզ ու կախարդական սերը։ Կարծում եմ՝ այն հրաշալի է նայվում և, ըստ իս, մարդիկ, հեշտությամբ կհասկանան այն, ինչ զգում եմ այս երգը երգելիս»։
Անդրադառնալով մրցույթում իրեն աջակցողներին՝ երգչուհին նշել է,-«Մեր պատվիրակության անդամներն իմ ընկերներն են դարձել։ Մայրս և պրոդյուսերս ևս այստեղ են։ Մայրս այն մեկն է, ում կարիքը ես ամենից շատ ունեմ այստեղ, նա շատ ուժեղ կին է։ Ի դեպ, հենց նա է զբաղվում իմ վարսահարդարմամբ։ Նաև հայերն են ինձ աջակցում, իմ թիկունքին կանգնած են, և ես հպարտ եմ, որ իմ ժողովուրդը ուժեղ է և իմ կողքին»։

Աղբյուրը՝ style.news.am