Աշխարհ

10.05.2023 20:45


Թաիլանդի բուդդայական տաճարում ոսկու ձուլակտորներ և 2,3 մլն դոլար են հայտնաբերել

Թաիլանդի բուդդայական տաճարում ոսկու ձուլակտորներ և 2,3 մլն դոլար են հայտնաբերել

Թաիլանդի Նախոն Ռատչասիմա նահանգում հայտնաբերվել է 80 միլիոն բաթ (մոտ 2,3 միլիոն դոլար) և ոսկու ձուլակտորներ, որոնք թաղված են եղել բուդդայական Վաթ Պա Դհամակիրի տաճարի մոտ: Տեղեկությունը հայտնում է «Thaiger» հարթակը։

ԶԼՄ–ի տվյալներով՝ տաճարը խուզարկվել է այն բանից հետո, երբ նախկին վանահայր Վուտիմ Տաոմորը ձերբակալվել է տաճարի ֆոնդից 5,3 մլն դոլար հափշտակելու կասկածանքով:

«Տեղի բնակիչներից մեկը պատմել է, որ տաճարի հետևում գտնվող բլրի վրա մի քանի վանականների վրաններ են կառուցվել։ Նա պատմել է, որ վանականները միշտ հսկել են տարածքը, կարծես ինչ-որ բան են թաքցրել։ Ենթադրել է, որ ինչ-որ բան է կատարվում, բայց չի համարձակվել այդ մասին ասել որևէ մեկին»,-գրում է հարթակը։

Իրավապահ մարմինները ձերբակալել են ևս վեց մարդու, որոնք կասկածվում են հափշտակություններին մասնակցելու մեջ, այդ թվում՝ հինգ նախկին վանականների և մեկ վարորդի: Տաճարի նախկին վանահայրը պաշտոնապես զրկվել է կոչումից։

Այս խորագրի վերջին նյութերը