Աշխարհ

10.05.2023 17:45


Բրյունետի առաջին գլխավոր փորձը՝ «Եվրատեսիլ 2023»-ի ժյուրիի շոուին ընդառաջ (տեսանյութ)

Բրյունետի առաջին գլխավոր փորձը՝ «Եվրատեսիլ 2023»-ի ժյուրիի շոուին ընդառաջ (տեսանյութ)

Բրյունետն այսօր Լիվերպուլում անցկացրել է «Եվրատեսիլ 2023»-ի շրջանակում իր առաջին գլխավոր փորձը։ Այս փորձին մասնակիցները ներկայանում են իրենց վերջանական տեսքով ու համարներով։ Մինչ բուն մրցութային համերգը, որը տեղի է ունենալու մայիսի 11-ին, արտիստները ելույթ են ունենալու ժյուրիի համար նախատեսված շոուի շրջանակում, որի ընթացքում ժյուրին գնահատելու է նրանց համարները։

Համացանցում արդեն հայտնվել են որոշ կադրեր Հայաստանի ներկայացուցչի գլխավոր փորձից։ Դրանցում Բրյունետը ցուցադրում է իր պարային համարը, որը ցնցել է երկրպագուներից շատերին։

Բրյունետը վաղը՝ մրցույթի երկրորդ եզրափակչի ժամանակ, ելույթ է ունենալու 2-րդ համարի ներքո։ Հայաստանից հայ մասնակցի օգտին քվեարկել չեք կարող, բայց դա կարող եք անել եվրոպական այլ երկրներից՝ հետեւելով համերգի ժամանակ հայտարարվելիք քվեարկության ընթացքին եւ 02 թիվն ուղարկելով ձեր երկրի համապատասխան կոդին։

345446518_124092853972203_8656386098773409907_n

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը