Լրահոս

10.05.2023 20:11


Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի դի

Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի դի

Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի դի, գրում է shamshyan.com-ը։

Մասնավորապես, այսօր` ժամը 17:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Դավթաշենի կամրջի տակ դի կա:

«Ոստիկաններն ու քննիչները կամրջի տակ հայտնաբերել են 25-30 տարեկան տղամարդու դի: Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ»,–գրում է կայքը:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Քննիչի որոշամաբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը