23-ամյա վարորդը BMW-ով «Մոլոկանի» այգու հարևանությամբ կողաշրջված հայտնվել է բետոնե պատնեշի մոտ
Այսօր՝ մայիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ, 23-ամյա Հայկ Ն.-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով «Մոլոկանի» այգու հարակից ոլորապտույտ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին և կողաշրջված վիճակում հայտնվել ոլորապտույտ հատվածում գտնվող բետոնե պատնեշի մոտ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և գազազրկել այն:
Ժամանել է շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդը հրաժարվել է բժշկական օգնությունից, հայտնելով, որ ինքը վնասվածքներ չունի և չի տուժել:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ:
Վթարի փաստով Պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում: