Լրահոս

11.05.2023 10:12


Նորագավիթում բախվել են Ford Transit-ն ու Renault Logan-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

Նորագավիթում բախվել են Ford Transit-ն ու Renault Logan-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

Երեկ՝ մայիսի 10-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։50-ի սահմաններում Նորագավիթ 1-ին փողոցի թիվ 65 տան դիմացի ճանապարհահատվածում բախվել են Երևանի բնակիչ 19-ամյա Գարիկ Ա․-ի վարած Ford Transit և Արմավիրի մարզի բնակիչ 58-ամյա Երվանդ Ս․-ի վարած Renault Logan մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Renault Logan-ի վարորդ Երվանդ Ս․-ն և նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ 71-ամյա Մարգարիտա Բ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 6-րդ հրշեջ- փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները։

Վիրավորներից մեկին դուրս են բերել ավտոմեքենայից, օգտագործելով հատուկ տեխնիկա և նրան մոտեցրել օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենային։

Քննչական խումբը դեպքի վայրի զննությունն ավարտել էր, երբ հիվանդանոցից ահազանգ է ստացվել Ոստիկանության Շենգավիթի բաժին, և հայտնել են, որ վիրավորներից Երվանդ Ս․-ն ժամը 02։40-ի սահմաններում վերակենդանացման բաժանունքում, գիտակցության չգալով, մահացել է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ford-ի վարորդը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել։ Եվ ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Renault Logan-ի վարորդը, ով նշված հատվածում փորձել է շրջադարձ կատարել և վթարային իրավիճակ է ստեղծել Ford-ի վարորդի համար, ինչին էլ դարձել է վթարի պատճառ։

Այս խորագրի վերջին նյութերը