Լրահոս

11.05.2023 12:08


Արմավիրի մարզում Mitsubishi-ն բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին, վիրավոր ամուսիններին ավտոմեքենայից դուրս են բերել հրշեջ-փրկարարները

Արմավիրի մարզում Mitsubishi-ն բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին, վիրավոր ամուսիններին ավտոմեքենայից դուրս են բերել հրշեջ-փրկարարները

Այսօր՝ մայիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 00։50-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 16 կմ հատվածում Արմավիրի մարզի բնակիչ 46-ամյա Գագիկ Ե․-ն իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հագնամանքներում, բախվել է ճանապարհի կենտրոնում առկա բետոնե պատնեշին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Գագիկ Ե․-ն և նրա ուղևոր՝ Արմավիրի մարզի բնակիչ 41-ամյա Թամարա Պ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Էջմիածնի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Վթարի փաստով՝ քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Վիրավորներն ամուսիններ են։

Այս խորագրի վերջին նյութերը