Աշխարհ

11.05.2023 18:25


Բնության ձայներն օգնում են հաղթահարել խաղային կախվածությունը

Բնության ձայներն օգնում են հաղթահարել խաղային կախվածությունը

Ճապոնացի գիտնականների հետազոտությունը ցույց է տվել, որ բնության ձայներն օգնում են հաղթահարել մոլախաղերից կախվածությունը։ Լսելով միջատների բզզոցը՝ մոլի խաղացողները ավելի քիչ սթրես են ապրում։

Գիտնականներն ուսումնասիրել են 25-60 տարեկան 22 ճապոնացիների վարքագիծը՝ «խաղամոլության պաթոլոգիական հակում» ախտորոշմամբ։ Նրանց պատահականորեն բաժանել են երկու խմբի, որոնց մասնակիցները լսել են միջատների ձայները կամ փողոցի աղմուկը։ Փորձարկվածների մոտ չափել են նաև ֆիզիոլոգիական նշանները, որոնք կարող են ցույց տալ սթրեսը կամ թուլացումը: Օրինակ՝ հաղորդիչներից մեկը չափել է սրտի կծկումների հաճախականությունը, իսկ մյուսը՝ արյան մեջ թթվածնի մակարդակ։ Մարդիկ, որոնք լսել են բնության ձայներ, ավելի թուլացած են եղել և դրական, քան մյուս խումբը։ Բացի այդ, նրանք հայտնել են, որ նրանց մոտ բարելավվել է տրամադրությունը։

Հետազոտողները կարծում են, որ սթրեսի նվազեցումը նաև նվազեցնում է խաղերից կախվածությունը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը