Առաջիկա կիրակի, ինչպես հայտնի է, Բրյուսելում նախատեսված է «ՀՀ վարչապետ» գրությամբ սաղավարտ կրող Փաշինյանի ու նրա սիրելի գործընկեր, հայության թշնամի Ալիևի հանդիպումը: Իսկ այսօր առավոտյան թշնամին՝ ի դեմս ադրբեջանական զինուժի, կրակային նախահարձակ ակտիվություն է դրսևորել Սոթքի ուղղությամբ: Ըստ որում, թշնամին կիրառել է հրետանի, ականանետեր, այսինքն՝ նախահարձակ է եղել ծանր զինատեսակներից արձակած կրակոցներով: Մայիսի 11-ի առավոտյան Նիկոլ Փաշինյանի «պաշտպանության նախարարությունը» հաղորդեց 4 հայ զինծառայողի վիրավորվելու մասին:
Եթե հակիրճ, ապա սա Նիկոլ Փաշինյանի երազանքն է, նրա տարփողած «խաղաղության դարաշրջանն» է: Իրեն ի՞նչ, որ իր «խաղաղության օրակարգը» իրականում նշանակում է հայ մարդկանց, Հայաստանի քաղաքացիների, Հայոց բանակի զինվորների ամենօրյա սպանություններ, վիրավորումներ: Այդ Նիկոլ Փաշինյանն ու նրա վարած քաղաքականությունն են հանգեցրել այնպիսի վիճակի, որ թշնամին ոչ միայն հայտնվել է գերիշխող դիրքերում, այլև գնալով ավելի ու ավելի է լկտիանում, ինչն, ի դեպ, միանգամայն կանխատեսելի էր: Սա՝ ընդհանուր առմամբ:
Ինչ վերաբերում է դետալներին, ապա նախ, պետք է նկատել, որ նախահարձակ ագրեսիվ գործողությունները միշտ են եղել ու դրսևորվել Ադրբեջանի հակահայ, հանցագործ իշխանությունների կողմից՝ բանակցային բնույթի հանդիպումներից առաջ: Դա թշնամու տակտիկան է:
Երկրորդը. ակնհայտ է, որ ադրբեջանական կողմի նախահարձակ ակտիվությունը կապակցված է նաև օրերս տեղի ունեցած վաշինգտոնյան «բանակցային մարաթոնի» հետ: Այնտեղ, ըստ ԱՄՆ պետքարտուղարի, նաև՝ ադրբեջանական կողմի ու նրանց հետ զրույց անող Միրզոյան Արարատի հայտարարությունների, «առաջընթաց է գրանցվել»: Դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը թշնամուն նորանոր զիջումներ անելու պատրաստակամություն է հայտնել, իսկ դրանից էլ ավելի ոգևորված թշնամու համար էլ դա ակտիվանալու և ակնկալածից ավելին խլելու ազդանշան է դարձել:
Երրորդը՝ մինչ Նիկոլ Փաշինյանը, բոլոր հարազատներին միանգամից կորցրած վշտահարի դեմքով, Մոսկվայում մասնակցում էր Հաղթանակի օրվա տոնական միջոցառումներին ու Պուտինի կողմից իր ձեռքերին ախտահանող հեղուկ պզզացնելու ծաղրական «մեծարմանն» էր արժանանում, Ալիևը, իրեն նվիրած Շուշիում տոնական սալյուտ էր խփում ու Սոթքի ուղղությամբ այսօրվա կրակային ակտիվության հրամաններ էր տալիս:
Չորրորդը՝ թշնամու կողմից Սոթքի ուղղությամբ ակտիվանալու հետևանքով Նիկոլ Փաշինյանի բերած ԵՄ դիտրոդների շարքերում ոչ մի կորուստ չկա, ոչ ոք քերծվածք չի ստացել: Տեսնո՞ւմ եք, թե որքան «արդյունավետ» են այսպես կոչված «եվրադիտորդները», որոնք, ըստ Փաշինյանի անպաշտպանական «դոկտրինի», պիտի ապահովեն ՀՀ սահմանների պաշտպանվածությունն ու անձեռնմխելիությունը: Թշնամին այնպես է սարսափահար եղել Հայաստանում ԵՄ դիտորդներ լինելու հանգամանքից, որ վախից միանգամից թնդանոթներից ու ականանետներից է կրակում:
Այո՛, Նիկոլ Փաշինյանի «խաղաղության օրակարգը», սա պետք է ընդունել, իսկապես հզո՜ր, անխոցելի՜, ամրակո՜ւռ մոտեցում է: Որ այդ «խաղաղության օրակարգը» մի քիչ էլ շարունակվի, ապա շուտով Հայաստանից ընդհանրապես ոչինչ չի մնա, ասենք, Հայաստան էլ չի լինի: Ու այնպիսի՜ խաղաղություն կլինի, որ հազար տարվա մեռելները կնախանձեն:
Բայց եթե այս սարկազմը մի կողմ դնենք, ապա տակը կմնա այն, որ Նիկոլ Փաշինյանին պետք է անհապաղ հեռացնել իշխանության ղեկից:
Հա, ու եթե մեկնումեկը կարծում է, թե, օրինակ, Բրյուսելում Ալիևի ու Փաշինյանի նախատեսվող հանդիպումից ինչ-որ բան կարելի է ակնկալել, ապա էլի մոլորության մեջ է: Այսինքն, «ինչ-որ ակնկալիք» կարող է լինել, բայց այդ ինչ-որ բանի մեջ Հայաստանի ու հայության համար մահից, կորստից, կործանումից, վերանալուց բացի ուրիշ ոչինչ չկա ու չի էլ լինելու:
Կա՞ Նիկոլ Փաշինյանը, նշանակում է՝ չի լինելու Հայաստան և հայություն: Չի՞ լինի Նիկոլ Փաշինյանը, նշանակում է՝ Հայաստանն ու հայությունը վերականգնվելու հույս և մի վերջին հնարավորություն դեռ կունանան: Ամեն ինչ առավել քան պարզ ու ակնհայտ է:
Ալիև-Փաշինյան Բրյուսելի հանդիպմանն ընդառաջ. թշնամական կրակոցներ Սոթքի ուղղությամբ

Արմեն Հակոբյան