Աշխարհ

11.05.2023 12:51


Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է մեկ սպանված զինծառայողի մասին

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է մեկ սպանված զինծառայողի մասին

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է մեկ սպանված զինծառայողի մասին: Նա բանակի զինծառայող Օրխան Էլխան օղլու Նովրուզալիզադեն է:

Հիշեցնենք, որ մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

ՀՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ Սոթքի ուղղությամբ վաղ առավոտյան սադրանք սանձազերծած Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունն այն մասին, թե իբր հայկական կողմը գործողության է նախապատրաստվում, հերթական ապատեղեկատվությունն է:

Հայկական կողմն ունի չորս վիրավոր:

Այս խորագրի վերջին նյութերը