Աշխարհ

11.05.2023 13:14


Հրաձգություն Գերմանիայում Mercedes-Benz-ի գործարանում. կա զոհ

Հրաձգություն Գերմանիայում Mercedes-Benz-ի գործարանում. կա զոհ

Չարագործը հինգշաբթի կրակ է բացել գերմանական Սինդելֆինգեն բնակավայրում (Բադեն-Վյուրտեմբերգ) Mercedes-Benz ավտոարտադրողի գործարանում։

Ինչպես հայտնում է Bild թերթը՝ վկայակոչելով շրջանային ոստիկանության ներկայացուցչին, մեկ մարդ զոհվել է, ևս մեկը վիրավորվել է։

«Դրդապատճառներն անհայտ են, կրակողը բերման է ենթարկվել»,-հայտնել են իրավապահները։

Դեպքի մյուս մանրամասներ չեն հաղորդվում։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը