Աշխարհ

11.05.2023 13:45


Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ ասելով, թե իբր Հայաստանը սահմանամերձ շրջաններում «ուժեղացնում է ռազմական սադրանքները» (չակերտները՝ Tert.am) Ադրբեջանի դեմ:

«Այն, որ «Հայաստանի սադրանքները» (չակերտները՝ Tert.am) մշտապես տեղի են ունենում ինտենսիվ բանակցությունների ֆոնին, հուշում է, որ Երևանը «շահագրգռված չէ» (չակերտները՝ Tert.am) խաղաղ գործընթացով։

Հայաստանի նման գործողությունները, որոնք խարխլում են բանակցային գործընթացը, պետք է լրջորեն դատապարտվեն միջազգային հանրության կողմից»,-նշել են Ադրբեջանի ԱԳ նախարարությունից։

Հիշեցնենք, որ մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

ՀՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ Սոթքի ուղղությամբ վաղ առավոտյան սադրանք սանձազերծած Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունն այն մասին, թե իբր հայկական կողմը գործողության է նախապատրաստվում, հերթական ապատեղեկատվությունն է:

Հյակական կողմն ունի չորս վիրավոր:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը