Աշխարհ

12.05.2023 01:10


«Եվրատեսիլ 2023»․ Բրյունետն անցավ եզրափակիչ փուլ (տեսանյութ)

«Եվրատեսիլ 2023»․ Բրյունետն անցավ եզրափակիչ փուլ (տեսանյութ)

Մեծ Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքում մայիսի 11-ին տեղի ունեցավ «Եվրատեսիլ 2023» երգի միջազգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը:

Հայաստանի պատվիրակ Բրյունետը «Future Lover» երգով հանդես եկավ 2-րդ համարի ներքո և անցավ եզրափակիչ: Այն տեղի կունենա մայիսի 13-ին:

Եզրափակիչ փուլ անցան նաև Ալբանիան, Կիպրոսը, Էստոնիան, Բելգիան, Ավստրիան, Լիտվան, Լեհաստանը, Ավստրալիան, Սլովենիան:

Այս խորագրի վերջին նյութերը