Արցախի պողոտայում հայտնաբերված երեխան գտնվում է նորածնային վերակենդանացման բաժանմունքում․ նրա վիճակում նկատվում է դրական տեղաշարժ
Երեկ՝ ժամը 16:30-ի սահմաններում, «Մուրացան» համալսարանական հիվանդանոց շտապօգնության մեքենայով տեղափոխված ընկեցիկ երեխայի վիճակում նկատվում է դրական տեղաշարժ։
Փոքրիկը ներկա պահին գտնվում է նորածնային վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հսկողության ներքո։
Այս պահի դրությամբ՝ երեխայի վիճակը գնահատվում է կայուն ծանր։
Հիշեցնեմ, որ նորածին աղջիկը հիվանդանոց էր բերվել ծայրահեղ ծանր վիճակում, հիպոթերմիա, մարմնի ցածր ջերմաստիճանով:
ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից