Կոտայքի մարզում Tesla-ն տապալել է բետոնե էլեկտրասյունը և հայտնվել բնակչի շինության պատի տակ. կա 4 վիրավոր
Այսօր՝ մայիսի 11-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Tesla մակնիշի 21 AH 121 համարանիշի ավտոմեքենան Աբովյան քաղաքում՝ Արզնու խճուղուց դեպի Նոր Հաճն ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, տապալել այն, առաջ ընթացել և բախվել շինության քարե պարսպին ու երկաթե դարպասին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության «Նաիրի» էլ. ցանցի պատասխանատուները և վթարավերականգնողական աշխատանքներ կատարողների խումբը, քանի որ էլեկտրասյան տապալման հետևանքով բազմաթիվ տներ հոսանքազրկվել են:
Այս պահին էլեկտրոցանցի աշխատակիցները արդեն սկսել են աշխատանքները, որպեսզի արագ վերականգնեն էլեկտրամատակարարումը, սակայն դա պահանջում է մի քանի ժամվա աշխատանք: Պետք է նաև դեպքի վայր բերվի նոր բետոնե էլեկտրասյուն, քանի որ տապալվածը ոչ պիտանի է:
Էլեկտրալարերի թափվելու հետևանքով վնասվել է նաև քաղաքացու Opel մակնիշի ավտոմեքենան:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական բաժնը պարզում են, վարորդի, վիրավորների և վնասված օպելի սեփականատիրոջ ինքնությունը: