Լրահոս

12.05.2023 13:29


166 հիմնական դպրոց ներխուժած ու աշակերտներին ծեծի ենթարկած տղամարդը ձերբակալվել է

166 հիմնական դպրոց ներխուժած ու աշակերտներին ծեծի ենթարկած տղամարդը ձերբակալվել է

Երեւանի Արտեմ Միկոյանի անվան 166 հիմնական դպրոց ներխուժած ու աշակերտներին ծեծի ենթարկած տղամարդը ձերբակալվել է:

Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատել է Քննչական կոմիտեիմամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 11-ին Երևանի թիվ 166 դպրոցի փոխտնօրենից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ հարձակվել են դպրոցի վրա: Պարզվել է, որ նշված դպրոցի 8-րդ դասարանի սաներից մեկի հայրը՝ վիճաբանության ժամանակ, հարվածներ է հասցրել 9-րդ դասարանի երկու սաների, որոնք վնասվածքներով տեղափոխվել են բուժօգնության։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Ավան և Նոր Նորքի քննչական բաժին։

Այս խորագրի վերջին նյութերը