YouTube-ն օգտատերերին թույլ չի տա տեսանյութեր դիտել, եթե հայտնաբերի, որ գովազդն արգելափակվում է
YouTube-ըթույլ չի տա տեսանյութեր դիտել, եթե տվյալ օգտատիրոջ բրաուզերում տեղադրված է գովազդն արգելափակող ծրագիր, օրինակ՝ AdBlock-ը։ Նման արգելափակում հայտնաբերելու դեպքում, ծառայությունը թույլ չի տա դիտել տեսանյութը և կտեղեկացնի, որ նման տեխնոլոգիաների օգտագործումն անթույլատրելի է։
Ըստ YouTube-ի՝ առայժմ դա ընդամենը փորձարկվում է հարթակից օգտվող փոքրաթիվ մարդկանց շրջանում։ Ծառայության ծանուցումը հիշեցնում է, որ գովազդն օգնում է, որպեսզի «YouTube-ն անվճար է լինի միլիարդավոր օգտատերերի համար ողջ աշխարհում»: Իսկ առանց գովազդի բովանդակություն դիտելու համար առաջարկվում է անցնել YouTube Premium բաժանորդագրությանը, որն ԱՄՆ-ում արժե ամսական $11,99 է:
Առայժմ գովազդային արգելափակումներ տեղադրած մարդիկ կարող են պարզապես փակել ծանուցումը, սակայն եթե նոր կանոնները բոլորի համար և պաշտոնապես ներդրվեն, հնարավոր է, որ այլևս հնարավոր չլինի զգուշացումը պարզապես անտեսել, կամ փակել այն ու շարունակել դիտումը։
Մի կողմից՝ գովազդն իսկապես թույլ է տալիս ծառայությանն անվճար մնալ օգտատերերի համար, մյուս կողմից՝ շատ օգտատերերի զայրացնում է գովազդների քանակը, քանի որ դրանք ավելի ու ավելի շատանում են։ Եվ շատերը, չցանկանալով դիտել բազմաթիվ 30 վայրկյանանոց գովազդներ, միացնում են գովազդի արգելափակումները:
Նշենք, որ 2022-ին YouTube-ի գովազդային եկամուտը կազմել է 29,2 մլրդ դոլար, 2021-ին՝ 28,8 մլրդ դոլար: 2022-ի վերջին եռամսյակում ծառայությունը գովազդից վաստակել է 7,96 մլրդ դոլար՝ մոտ 8%-ով պակաս, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում (8,63 մլրդ դոլար):
Անցյալ տարվա վերջին YouTube-ը հայտնել է, որ Premium փաթեթն ունի մոտ 80 մլն բաժանորդ՝ 2021-ի համեմատ 30 մլն-ով ավելի:
Այսօր առցանց գովազդն ընդհանուր առմամբ որոշակի անկման վիճակում է, իսկ Google-ի գովազդային եկամուտը 2022-ի չորրորդ եռամսյակում նվազել է 3,6%-ով՝ հասնելով 59 մլրդ դոլարի: Google-ն ակտիվորեն պայքարում է Chrome բրաուզերում արգելափակող ծրագրերի կիրառման դեմ և նախատեսում է բրաուզերում գործարկել նոր API, որը կոչվում է Manifest v3։ Այն ոչ միայն պետք է պաշտպանի օգտատերերին վնասակար ընդլայնումներ տեղադրելուց, այլև կարող է սահմանափակել արգելափակումների արդյունավետությունը:
YouTube-ն օգտատերերին թույլ չի տա տեսանյութեր դիտել, եթե հայտնաբերի, որ գովազդն արգելափակվում է
YouTube-ը թույլ չի տա տեսանյութեր դիտել, եթե տվյալ օգտատիրոջ բրաուզերում տեղադրված է գովազդն արգելափակող ծրագիր, օրինակ՝ AdBlock-ը։ Նման արգելափակում հայտնաբերելու դեպքում, ծառայությունը թույլ չի տա դիտել տեսանյութը և կտեղեկացնի, որ նման տեխնոլոգիաների օգտագործումն անթույլատրելի է։
Ըստ YouTube-ի՝ առայժմ դա ընդամենը փորձարկվում է հարթակից օգտվող փոքրաթիվ մարդկանց շրջանում։ Ծառայության ծանուցումը հիշեցնում է, որ գովազդն օգնում է, որպեսզի «YouTube-ն անվճար է լինի միլիարդավոր օգտատերերի համար ողջ աշխարհում»: Իսկ առանց գովազդի բովանդակություն դիտելու համար առաջարկվում է անցնել YouTube Premium բաժանորդագրությանը, որն ԱՄՆ-ում արժե ամսական $11,99 է:
Առայժմ գովազդային արգելափակումներ տեղադրած մարդիկ կարող են պարզապես փակել ծանուցումը, սակայն եթե նոր կանոնները բոլորի համար և պաշտոնապես ներդրվեն, հնարավոր է, որ այլևս հնարավոր չլինի զգուշացումը պարզապես անտեսել, կամ փակել այն ու շարունակել դիտումը։
Մի կողմից՝ գովազդն իսկապես թույլ է տալիս ծառայությանն անվճար մնալ օգտատերերի համար, մյուս կողմից՝ շատ օգտատերերի զայրացնում է գովազդների քանակը, քանի որ դրանք ավելի ու ավելի շատանում են։ Եվ շատերը, չցանկանալով դիտել բազմաթիվ 30 վայրկյանանոց գովազդներ, միացնում են գովազդի արգելափակումները:
Նշենք, որ 2022-ին YouTube-ի գովազդային եկամուտը կազմել է 29,2 մլրդ դոլար, 2021-ին՝ 28,8 մլրդ դոլար: 2022-ի վերջին եռամսյակում ծառայությունը գովազդից վաստակել է 7,96 մլրդ դոլար՝ մոտ 8%-ով պակաս, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում (8,63 մլրդ դոլար):
Անցյալ տարվա վերջին YouTube-ը հայտնել է, որ Premium փաթեթն ունի մոտ 80 մլն բաժանորդ՝ 2021-ի համեմատ 30 մլն-ով ավելի:
Այսօր առցանց գովազդն ընդհանուր առմամբ որոշակի անկման վիճակում է, իսկ Google-ի գովազդային եկամուտը 2022-ի չորրորդ եռամսյակում նվազել է 3,6%-ով՝ հասնելով 59 մլրդ դոլարի: Google-ն ակտիվորեն պայքարում է Chrome բրաուզերում արգելափակող ծրագրերի կիրառման դեմ և նախատեսում է բրաուզերում գործարկել նոր API, որը կոչվում է Manifest v3։ Այն ոչ միայն պետք է պաշտպանի օգտատերերին վնասակար ընդլայնումներ տեղադրելուց, այլև կարող է սահմանափակել արգելափակումների արդյունավետությունը:
Աղբյուրը՝ tech.news.am