Ստամբուլը կարող է զրկվել Չեմպիոնների լիգայի եզրափակիչից
Ստամբուլը կարող է զրկվել Չեմպիոնների լիգայի եզրափակիչն անցկացնելու հնարավորությունից, եթե Թուրքիայի նախագահական ընտրություններից հետո երկրում լինի անկայուն իրավիճակ, անկարգություններ, հաղորդում է բրիտանական Daily Mail-ը։
ՈւԵՖԱ-ն արդեն մշակել է պահեստային տարբերակ՝ հարցում ուղարկելով Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիային։ Անհրաժեշտության դեպքում Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը կանցկացվի Լիսաբոնում։
Թուրքիայի նախագահական ընտրությունը տեղի կունենա մայիսի 14-ին։ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը հունիսի 10-ին է։
Ստամբուլը նախորդ չորս տարում երկու անգամ զրկվել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչից՝ 2020 եւ 2021 թվականներին կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով։

Աղբյուրը՝ sport.news.am